Նիդեռլանդների վարչապետը խորհրդարանում նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվում էր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խստացված միջոցառումներ իրականացնելու հարցը: Nltimes-ը գրում է, որ դեբատների ընթացքում ընթացիկ հարցերին պետք է պատասխաներ առողջապահության նախարարը, սակայն ամբիոնից ելույթի պահին Բրունո Բրյուինզը գերհոգնածությունից ուշագնաց է եղել: Նիդեռլանդների առողջապահության նախարարին օգնել են բարձրանալ: Նա ջուր է խմել ու հեռացել ամբիոնից: