ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում է հաջողված և դրանում կարևորում իր նախագահ լինելու հանգամանքը: «Եթե ես լավ չկատարեի իմ աշխատանքը, եթե չլինեին համաճարակի դեմ պայքարում Վաշինգտոնի վարչակազմի կողմից ժամանակին ձեռնարկված միջոցները, մենք կկորցնեինք 1,5 միլիոնից 2 միլիոն մարդ, ի տարբերություն ավելի քան 100 հազարի, ինչը, հավանաբար, կլինի վերջնական ցուցանիշը: Ես շատ արագ գործեցի և կայացրի ճիշտ որոշումներ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում:
Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակի ավելի քան 1,725 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 100 հազար մարդ, բուժվել է 479 969-ը: Միացյալ Նահանգներն աշխարհում դարձյալ առաջատար է վարակակիրների և մահացածների թվով: