Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ գրում է BBC-ն: Վաշինգտոնն ամբողջովին կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումն ու կվերանայի կառույցին իր անդամակցությունը, եթե ԱՀԿ-ն 30 օրվա ընթացքում բարեփոխումներ չիրականացնի, ինչը պահանջում է Միացյալ Նահանգները:
Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին ուղղված նամակում:
Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ իր վարչակազմը հետաքննություն է իրականացրել, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի համավարակին անհաջող արձագանքի գործով: