Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով վերականգնվել է կորոնավիրուսով վարակված Միխայիլ Միշուստինի՝ երկրի վարչապետի լիազորությունները: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Կրեմլի հայտարարությանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով իրավական ուժը կորցրել է Անդրեյ Բելաուսովին՝ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ որոշումը:
Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 30-ին: Նույն օրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխվարչապետ Անդրեյ Բելաուսովը:
Միաժամանակ, Միշուստինը շարունակել է աշխատել բուժման ընթացքում: