Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վիճակագրական այսօրվա տվյալները:
Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 4 միլիոն 895 հազարի: Մահացության ցուցանիշը կազմում է 320.192: Ավելացել է նաև ապաքինվածների թիվը: Կորոնավիրուսից բուժվել է մոտ 2 միլիոն հիվանդ:
Առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում կա ավելի քան 1 միլիոն 550 հազար վարակված, մահացել են մոտ 92 հազարը, բուժվել է 357 հազար հիվանդ:
Վարակվածների թվով երկրորդը Ռուսաստանն է: Այս երկրում վարակվել է ավելի քան 290 հազար, մահացածների թիվը համեմատաբար քիչ է՝ 2722: Ապաքինվածները 70 հազար են:
Երրորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում կա 278 հազար վարակված, մահացել են ավելի քան 27 հազարը:
Չորրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ վարակված են 255 հազարը, մահացության ցուցանիշը մոտենում է 17 հազարի:
Հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այս երկրում վարակված է 246.500 մարդ: Մահացել են մոտ 35 հազարը: