Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը և Ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրես Վիրշինգը Spiegel ամսագրում հրապարակել են համատեղ հոդված, որում Երկրորդ աշխարհամարտի սանձազերծման միակ մեղավորը համարում են Երրորդ ռեյխի ազգային սոցիալիստական ռեժիմը:
«Վերջին ամիսներին պատմությունը անամոթաբար վերաշարադրելու փորձերը մեզնից պահանջում են հստակ դիրքորոշում, ինչն ըստ էության ամենևին էլ անհրաժեշտ չէ՝ անվիճելի պատմական փաստի լույսի ներքո: Միայն Գերմանիան է Լեհաստանի վրա հարձակվելով սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմը»,- ասվում է հոդվածում:
Հեյկո Մաասը նշել է, որ Լեհաստանը, Մերձբալթյան երկրները և Կենտրոնական, Արևելյան ու Հարավային Եվրոպայի որոշ պետություններ, 1945 թվականի մայիսի 8-ին վերաբերում են «խառը զգացումներով»: Ըստ նրա՝ հանցագործի դերն այլ ազգերի վերագրելը անարդար է հենց պատերազմի զոհերի նկատմամբ:
Եզրափակելով՝ հոդվածի հեղինակները նախազգուշացնում են մյուս երկրներին «պատմությունը չդարձնել Եվրոպան պառակտող գործիք»: