Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ուղերձում նա գրել է․
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը 2016 թ. հունիսի 2-ի հայտնի բանաձևով արտահայտեց իր դիրքորոշումը: Այսօր մենք Ձեր կողքին ենք՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, ոգեկոչելով նրանց հիշատակի օրը։ Ցանկանում եմ իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իմ գործընկերներին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ 105 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: