Համաշխարհային փոփ երգի աստղ Մադոննան հայտարարել է, որ նախքան կորոնավիրուսի թեստ հանձնելն ու դրական արդյունքների մասին տեղեկանալը, Փարիզում կայացած Madame X համերգային շրջագայության ժամանակ արդեն հիվանդ է եղել: Այս մասին տեղեկացնում է People.com կայքը:
61-ամյա երգչուհին կարծել է, որ յոթ շաբաթ առաջ իր մոտ ծանր գրիպ է եղել, մինչդեռ վարակված է եղել կորոնավիրուսով: Շրջագայության ընթացքում, Մադոննայից բացի, վարակված են եղել նաև արտիստներից մի քանիսը:
«Փառք Աստծո, այժմ մենք բոլորս արդեն առողջացել ենք և լավ ենք զգում»,- հայտարարել է փոփ երգչուհին:
Հիշեցնենք, որ հանրահայտ երգչուհին աջակցում է COVID-19-ի պատվաստանյութի կամ դեղամիջոցի հետազոտական աշխատանքներին ուղղված հիմնադրամին: