Համաշխարհային փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Բիլ Գեթսի ու նրա կնոջ բարեգործական հիմնադրամի նախագծին, որը փորձում է գտնել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է Variety ամսագիրը:
Իր կայքում Մադոննան հայտնել է, որ միանում է Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի ջանքերին, որոնք ուղղված են COVID-19 վարակի բուժման դեղամիջոցի փնտրտուքին:
Հանրահայտ երգչուհին նշել է, որ իր երախտագիտությունն է հայտնում և իր ուժն է փոխանցում բուժաշխատողներին, գիտնականներին, ինչպես նաև առաջին բուժօգնությունը ցուցաբերող մասնագետներին: