Թեպետ Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի մահացության 809 նոր դեպք, այնուամենայնիվ, այս ցուցանիշն ամենացածրն է այս շաբաթվա ընթացքում: Այսօրվա տվյալներով՝ Իսպանիայում վարակից մահացության ընդհանուր թիվը կազմում է 11.744: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայի առողջապահության նախարարությունից, գրում է Reuters գործակալությունը: Նախորդ՝ 932-ից մահացության դեպքերը նվազել են՝ հասնելով 809-ի:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 117.710-ից հասել է 124.736-ի: