Մայիսի 5-ին Վրաստանում արձանագրվել են SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր՝ գրում է Regnum.ru-ն: Վիճակագրական տվյալները հրապարակվել են Վրաստանի Կառավարության Stopcov.ge կայքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացաքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 11-ով: Ընդհանուր թիվը հասել է 604-ի:
Վիճակագրական տվյալների մեջ ընդգրկվել են նաև կորոնավիրուսային վարակով ախտահարված ևս երեք հիվանդ, որոնք Վրաստան են բերվել այլ երկրներից:
Վրաստանում կա 240 ապաքինված: COVID-19-ից մահացել է 9 հիվանդ: