Չինաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ դեպք, ապաքինվել է 87 հիվանդ, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Վարակման միակ դեպքը գրանցվել է Շանհայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում շարունակում է մնալ 395 հիվանդ, որից 29-ը գտնվում է ծանր վիճակում: 77 853-ն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցներից, 4633 մարդ մահացել է: Երկրում մինչ այժմ գրանցվել է վարակման 82 881 դեպք:
Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: