Չինաստանը կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքի շեմին է: Այս անգամ համաճարակի էպիկենտրոնը կարող է լինել Հարբինը: Երկրի իշխանությունները կարանտինային միջոցառումներ են իրականացնում 10 միլիոնանոց քաղաքում, արգելվել է չինացիների և օտարերկրացիների մուտքը քաղաք:
Ներկայումս Հարբինում կորոնավիրուսը ախտորոշվել է 75 հիվանդի մոտ, նրանցից երեքը եկել են Ռուսաստանից, 1400 մարդ մասնագետների հսկողության տակ է: Բացի Հարբինից՝ նոր դեպքեր են գրանցվել Հեյլունցզյան նահանգի մեկ այլ քաղաքում:
Ռուսաստանի հետ սահմանակից այս նահանգը Չինաստանի միակ տարածաշրջանը չէ, որտեղ առկա է համաճարակի երկրորդ ալիքի վտանգը: Մեկուկես տասնյակ մարդու վարակի ահազանգ է ստացվել նաև Հենան նահանգից, որը ոչ պետական սահման ունի, որ էլ ծովափ: Այստեղ վարակի աղբյուրը Ուհանում աշխատած և Հենան վերադարձած բժիշկն է:
Համաձայն ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների ՝ համաճարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 82,798 դեպք, դրանցից 1616-ը «ներմուծվել» է արտասահմանից: Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 4 630 հիվանդ, 77 հազարից ավելին էլ բուժվել է: