Ֆրանսիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան 306 դեպք, ընդհանուր մահացածների թիվը հասել է 25 210-ի: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալները:
Նշվում է, որ նշված թվից 15 826 մահ գրանցվել է հիվանդանոցներում, մահվան մյուս դեպքերն արձանագրվել են ծերանոցներում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում 689 մարդ է հոսպիտալացվել, ինչը 267-ով քիչ է նախորդ օրն արձանագրված ցուցանիշից»,- հայտնում է աղբյուրը:
Հավելենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 168 000 մարդ: