Մասիս բժշկական կենտրոնը Ֆեյսբուքի էջում հայտնել է այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի և ոչ սովորական կանչի մասին, որն ավարտվել է ուրախ լուրով:
«Լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, սակայն տեղ հասնելուն պես հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ՝ արտակարգ: Կնոջ մոտ արդեն սկսվել է ծննդաբերությունը, որը գտնվել է ակտիվ փուլում:
Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանն առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը, որը բավական բարդ է եղել: Ծննդօգնությանը միացել է մյուս բժիշկը` մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Գալստյանը»:
Նշվում է, որ ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում: Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար: