Մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։
1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13.
2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1
3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան Օհանովի 29/9
4) «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Տերյան 69
5) «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1
6) «Սոս Նազարյան»Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/1
7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 14/1
8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27
9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8
10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13- 14
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։