• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետը Թալինում է Վարչապետը Թալինում է 12:28
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն Վիետնամում այս պահին գտնվում... 10:59
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակից Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է... 10:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավինյանը փոփոխություններ է կատարել մարտի 18-ի որոշման մեջ
Հասարակություն
22:0221 Ապր, 2020

Ավինյանը փոփոխություններ է կատարել մարտի 18-ի որոշման մեջ

Ապրիլի 21-ի որոշմամբ՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել 2020թ. մարտի 18-ի որոշման մեջ։ Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ սահմանել՝

1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՍՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին)։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվումч 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) կատարվում է անհապաղ հոսպիտալացում և տրվում է շտապ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում ՍԲՍՀԿ-ների աշխատակիցների կողմից կանչ է գրանցվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կամ տվյալ սահմանային հսկիչ կետի մարզի մարզպետարան։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ մարզպետարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով տվյալ անձինք, ՀՀ առողջապահության նախարարության ցուցմանը համապատասխան, տեղափոխվում են ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր և ենթակա են 14-օրյա մեկուսացման:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդին անմիջական խնամք տրամադրող կամ հիվանդի հետ շփում (ներառյալ՝ աշխատատեղ, դասասենյակ, համատեղ բնակություն, հավաքույթներ, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց, այլ) ունեցող անձանց (կոնտակտավոր) նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածով նախատեսված սահմանափակումները՝ վերջիններիս հատուկ նախատեսված ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր տեղափոխելու նպատակով: Մեկուսացման վայրերում ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կիրառվում են անհրաժեշտ միջոցառումներ:

5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բացառություն են կազմում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը), գնացքների մեքենավարները, ինչպես նաև օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված անձանց մոտ սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվում՝ 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) վերջիններս հոսպիտալացվում են:

7. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝

1) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը՝

ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում,

բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր,

գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից,

դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։

ե. Նշված վայրերում մեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։

2) Գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ հերթափոխ:

3) Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը մեկուսացվում է մինչև հաջորդ թռիչքը: Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու թույլտվություն ստացած օդանավի անձնակազմի մեկուսացումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված վայրում դիմավորող անձի կողմից՝ ոստիկանության հսկողությամբ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝

ա. վարակի ախտանիշներ բացահայտելու նպատակով ՀՀ պետական սահմանների անցման կետերում իրականացնել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի հատուկ զննություն,

բ. բեռնափոխադրում իրականացնող վարորդներին¸ գնացքների մեքենավարներին և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մինչև ՀՀ տարածքը լքելու օրը, բայց ոչ ավելի քան 14 օր մեկուսացման պահանջի վերաբերյալ,

գ. մեկուսացման ծանուցագրերի մասին տեղեկատվություն տրամադրել Պարետատուն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն:

9. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի Արման Սարգսյանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

10. Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի նկատմամբ մեկուսացման վայրերում հսկողության իրականացումը՝ բացառելով նրանց բացակայությունը նշված վայրերից:

11. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ մարզպետներին՝ ապահովել մեկուսացված անձանց առողջական վիճակի նկատմամբ հսկողության իրականացումը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Դիտումների քանակ175
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պարետի որոշումը՝ կորոնավիրուսից մահացածների տեղափոխման և հուղարկավորման կանոնների մասին 01:0718 Ապր, 2020 Պարետի որոշումը՝ կորոնավիրուսից մահացածների տեղափոխման և հուղարկավորման կանոնների մասին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վարչապետը Թալինում է 12:2807 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է 12:2307 Մար, 2026
  • Իրանական ուժերը հարվածել է Թել Ավիվին, պայթյուններ են լսվել Երուսաղեմում 12:1707 Մար, 2026
  • Վարվառա Մանուկյանը կնվագի Արամ Խաչատրյանի ռոյալը 11:5707 Մար, 2026
  • Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:3607 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը 11:2807 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:2307 Մար, 2026
  • Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը. Մերց 11:0707 Մար, 2026
  • Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն 10:5907 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակից 10:4207 Մար, 2026
  • Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ 10:3107 Մար, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին 10:2607 Մար, 2026
  • «Այսօրվա իմ երաժշտական ռիլը իրար հետ նկարենք»․ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները մարզ են ուղևորվում 10:2207 Մար, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1907 Մար, 2026
  • Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43 %-ը. գոհունակության ցուցանիշն աճել է 10:0107 Մար, 2026
  • Մթնոլորտային օդի որակը՝ Երևանում 09:5007 Մար, 2026
  • Վարչապետը հաստատել է Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը 09:1507 Մար, 2026
  • Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը 08:5407 Մար, 2026
  • Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է 08:2607 Մար, 2026
  • Էներգետիկ ոլորտի խնդիրներն ու հնարավորությունները. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 01:0107 Մար, 2026
  • ԵՄ երկրներից Հայաստանն ամենամեծ առևտուրն արել է Գերմանիայի և Իտալիայի հետ. ինչ է արտահանվել ՀՀ-ից 00:3907 Մար, 2026
  • Վարորդական իրավունքի համար քննությունը տեսագրվում է. այն կարելի է օգտագործել արդյունքը բողոքարկելիս 00:1607 Մար, 2026
  • Փեզեշքիանը Պուտինին է ներկայացրել Իրանում տեղի ունեցող զարգացումները 00:0307 Մար, 2026
  • Քաղաքացին այրվող տարա է նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մեկ անձ ձերբակալվել է 23:4606 Մար, 2026
  • Մարտի 7-ի եղանակային կանխատեսումները 23:2606 Մար, 2026
  • Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են 23:1906 Մար, 2026
  • Իսրայելի համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանող ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ 23:1106 Մար, 2026
  • Իրանի հետ գործարք չի լինի, նրանք պետք է անվերապահորեն հանձնվեն. Թրամփ 23:0106 Մար, 2026
  • Ադրբեջանում հայտարարել են Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապված ահաբեկչական ծրագրի բացահայտման մասին 22:5506 Մար, 2026
  • Հրդեհ «Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում․ կրակը մարվել է, ծառեր չեն վնասվել 22:5106 Մար, 2026
  • ՀՀ դեսպանություններն աշխատում են արտակարգ ռեժիմով. որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա 22:3406 Մար, 2026
  • Հրդեհ է բռնկվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավթամթերքի խոշոր պահեստում 22:1806 Մար, 2026
  • Հարցազրույց Մովսես Քեշիշյանի հետ 22:0906 Մար, 2026
  • «Ներուժ զարգացման հիմնադրամ» կեղծ էջը կապ չունի «Ներուժ» ծրագրի հետ. ԲՏԱՆ-ն զգուշացնում է 22:0306 Մար, 2026
  • Այսօր առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում. վարչապետ 21:4306 Մար, 2026
  • Գավառում մեկնարկում է Թատերական երկամսյակը 21:3106 Մար, 2026
  • Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է 21:1506 Մար, 2026
  • Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով. ԱԳՆ 21:0006 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Մարտի 1-ի գործով նոր զարգացում․ ևս մի քանի նախկին պաշտոնյաների գործերը դատարանում են 21:0006 Մար, 2026
  • Քննարկվել են ջրամբարների անվտանգության հետ կապված հարցեր․ ՓԾ տնօրենն անցկացրել է աշխատանքային քննարկում 20:5106 Մար, 2026
  • Չորս տարերքն ու մարդը. Արմինե Թումանյանի նոր շարքը 20:4506 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.03.2026 20:4006 Մար, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:3406 Մար, 2026
  • Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 20:3006 Մար, 2026
  • Մենք հավատարիմ ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Փեզեշքիան 20:2106 Մար, 2026
  • ՔՊ վարկանիշը գրեթե եռապատիկ ավելի է, քան 2-րդ ուժինը. ՄՀԻ-ի հարցումը 20:1506 Մար, 2026
  • Ֆրանսիան չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին, այլ պաշտպանում է իր քաղաքացիներին. Մակրոն 20:0906 Մար, 2026
  • Աշխատակից ներկայացող կեղծ օգտատերեր նախարարության անունից WhatsApp-ով նամակներ են ուղարկում. ԱՍՀՆ-ն հորդորում է չարձագանքել 20:0306 Մար, 2026
  • Եվրահանձնաժողովը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի ծառայողական և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար 19:5806 Մար, 2026
  • Ծրագրավորման թվային հմտություններ՝ կանանց 19:5106 Մար, 2026
  • Թրամփը պահանջել է Իրանի «անվերապահ կապիտուլյացիա» և մերժել գործարքի հնարավորությունը 19:4406 Մար, 2026
  • Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 19:3806 Մար, 2026
  • ՀէՑ գրասենյակում աշխատանքային հանդիպմանը քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները 19:3606 Մար, 2026
  • 2025-ի եկամուտների հայտարարագրումը սկսված է 19:3106 Մար, 2026
  • Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին 19:2206 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Իրակլի Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը 19:1706 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300 19:1006 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ աշխատանքային խմբի հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքները 19:0306 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Կառավարող կուսակցությունը հասարակական կարծիքի բացահայտ առաջատարն է. ՄՀԻ-ի հարցումը 19:0006 Մար, 2026
  • Հայաստանի և Սամոայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 18:5506 Մար, 2026
  • Սպանության գործով վկային սպառնալիքներով ու կաշառքով հարկադրել են սուտ ցուցմունք տալ․ մեղադրանք՝ փաստաբանին և ևս երկու անձի. ձայնագրություն է հրապարակվել 18:4706 Մար, 2026
  • Ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ. ԱԳՆ 18:4506 Մար, 2026
  • ՀՅԴ-ի կամ Քոչարյանի հայտարարությունները նման են տրանսֆերի պատուհանի, որը բաց է. Արթուր Հովհաննիսյան 18:4106 Մար, 2026
  • Առաջիկա շաբաթներին ուկրաինական կարգավորման հարցում լրացուցիչ առաջընթաց է սպասվում. Ուիթքոֆ 18:3206 Մար, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր, ծանոթացել խնդիրներին 18:2506 Մար, 2026
  • ԱՄՆ ֆիննախը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթ գնել 18:1606 Մար, 2026
  • ՀՀ դեսպանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջպետական փոխգործակցության հեռանկարները մի շարք ոլորտներում 18:0706 Մար, 2026
  • Հրդեհ Արարատի մարզում. նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ 17:5806 Մար, 2026
  • Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերումը մեծացնում է ապրելիությունը 17:5006 Մար, 2026
  • Բաքուն շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար 17:4206 Մար, 2026
  • Երեք օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ. ԱԳՆ 17:3306 Մար, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ 17:2606 Մար, 2026
  • Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են մեծ քանակի թմրամիջոցներ 17:2006 Մար, 2026
  • Անհայտ անձինք փորձել են ՔՊ խմբակցության պատգամավորի անունից մարդկանցից անձնական տվյալներ կորզել 17:0806 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Գյումրու սցենարը և ընդդիմադիր ուժերի միավորումները. նախընտրական կանխատեսումներ 17:0006 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները 16:5506 Մար, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել «Մարտի 1»-ի գործով ևս 3 մեղադրյալների՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 16:5306 Մար, 2026
  • Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը 16:4406 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք. ԱԳՆ 16:3606 Մար, 2026
  • ՀԷՑ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. պետությանը պատճառվել է 1,3 մլն դրամի վնաս 16:3506 Մար, 2026
  • Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը 16:2406 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 16:1606 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանն ու դեսպանը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր 16:0806 Մար, 2026
  • Քևին Համիլթոնը նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում 15:5506 Մար, 2026
  • «ԱԲ սերունդ» ծրագիրը պետք է դառնա Հայաստանի կրթական համակարգի այցեքարտերից մեկը. Արաքսիա Սվաջյան 15:4306 Մար, 2026
  • Կրկնակի հերթափոխ. կանանց անտեսանելի աշխատանքը 15:3206 Մար, 2026
  • Հույս ունենք, որ Եվրամիությունում մեկ անձը չի արգելափակի 90 միլիարդը. Զելենսկի 15:2006 Մար, 2026
  • Լուրեր 15։00 | 200 հազար դրամ կաշառք՝ եռաֆազ հոսանքի համար․ 6 անձի գործը ուղարկվել է դատարան 15:0006 Մար, 2026
  • Մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 14:4106 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ 14:3006 Մար, 2026
  • Նոր կառուցված գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Տաշիր քաղաքում՝ մարտի 9-ին 14:1506 Մար, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծվել է հանցագործությունը կատարողը 14:0406 Մար, 2026
  • Այս պատերազմում հաղթողներ չեն լինի. Իրանի ԱԳ նախարար 13:5206 Մար, 2026
  • Արարատի մարզի Ջրաշեն համայնքի տիրապետմանն են վերադարձվել Բաղրամյան փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը. Փաշինյան 13:3406 Մար, 2026
  • Դոնալդ Թրամփը Քրիստի Նոեմին ազատել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնից 13:2906 Մար, 2026
  • Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար 13:1606 Մար, 2026
  • Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները 13:0406 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Մի քանի մարդ կա, որ լավ գլուխ կհանի Իրանի ղեկավարման գործից. Թրամփ | 06.03.2026 13:0006 Մար, 2026
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իտալիան ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Թեհրանում. Իտալիայի ԱԳՆ 12:5206 Մար, 2026
  • Հանրային առաջին ալիքը՝ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առավել հուսալի լրատվամիջոց. ՄՀԻ 12:3706 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015