Անտարկտիդայի ամենամեծ սառցալեռը` A-68-ը, կորցրել է մի կտոր սառույց, որի տարածքը մոտ 175 քառակուսի կիլոմետր է, լայնությունը՝ 50 կմ, սառույցի միջին հաստությունը՝ 190 մետր:
Անջատված սառցաբեկորն այժմ շարժվում է Անտարկտիդա թերակղզուց դեպի հյուսիս, մտել է փոթորկոտ տաք հոսանք, որն էլ այն կտեղափոխի հարավատլանտյան տարածք:
Գիտնականները սա համարել են սառցե հսկայի «վերջի սկիզբը»:
A-68 սառցալեռը Լարսեն սառցադաշտից անջատվել էր դեռևս 2017 թվականի հուլիսին, ինչի հետևանքով սառցադաշտի տարածքը կրճատվել էր 12%-ով: