Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլիի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։
Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա եղել են հայերեն գրություններ, և ենթադրել են, որ դրանք պատկանում են 17-րդ դարում Նազիլլիում ապրած հայերին։ Ավելի ուշ տապանաքարերը տեղադրել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգում: