Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Աջարիա» հեռուստաալիքի «Գլխավոր» լրատվական ծրագրի հաղորդավար Թեոնա Թուրմանիձեն հեռացվել է եթերից։ Ըստ հաղորդավարի՝ որոշումը կապված է Ֆեյսբուքում կատարված գրառման հետ։ Հաղորդավարը հեռարձակողի վերաբերյալ կարծիք էր հայտնել ու, նկատողություն ստանալուց բացի, հեռացվել էր եթերից:
Վրաստանի «Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի» անդամ կազմակերպությունները քննադատել են հեռուստաալիքի տնօրենի որոշումը՝ ընդգծելով, որ հեռուստաընկերության կողմից այլ տեսակետների պատճառով աշխատակիցների նկատմամբ հետապնդումները շարունակվում են, և սա ո՛չ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: