Ծաղկաձորում ապօրինաբար սեփականաշնորհվել են անտառային հողերը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առանձնատուն կառուցելու թույլտվություն տալու համար: Գործը իրավական նոր ընթացք է ստացել, դատախազությունը դատարանում վիճարկում է աճուրդների հիմքով կնքված պայմանագրերը: