Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից: Չնայած միայն Չարլզի մոտ էր կորոնավիրուս հաստատվել, կնոջ՝ Քամիլայի մոտ արդյունքը բացասական էր: Նրանք երկուսն էլ ինքնամեկուսացել էին Շոտլանդիայում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի վարակի պատճառով դեռևս ինքնամեկուսացման մեջ է և կառավարության անդամների հետ աշխատում է տեսակապի միջոցով: Բժիշկների որոշմամբ՝ վարչապետը մեկուսացված կմնա ևս մեկ շաբաթ, իսկ նրա հղի կինը, որը վարակակիր չէ, անվտանգության նկատառումներով կմեկուսացվի երկու շաբաթ:
Կորոնավիրուսով վարակված է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: