Սպորտային աշխարհում ճգնաժամ է, ու բոլորս փորձում ենք գտնել լուծումներ: Դրանցից մեկը առաջարկում ենք մենք: Առաջին Ալիքը #StayStrongWithArajin հեշթեգով, առաջարկել է մեր առաջատար մարզիկներին՝ միանալ ու կիսվել իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով ու լուծումներով:
Ինչպես են նրանք փորձում հաղթահարել տևական դադարը ու ինչ են խորհուրդ տալիս անել բոլորին, ովքեր ցանկանում են պահել մարզավիճակը կամ պարզապես առողջ մնալ: Մեր առաջին փորձին միացել են թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը և այլք: