Էջմիածնի բնակիչ Արմեն Աբրահամյանի տունը վերածվել է կարի արտադրամասի, որտեղ դիմակներ են կարում:
Աբրահամյանն այժմ 3,000 դիմակ է կարում օրական ու անվճար բաժանում քաղաքացիներին: Փողի կարիք առանձնապես չունի, բայց հավելյալ աշխատուժը չէր խանգարի:
Նա առաջինը կոչ արեց անվճար դիմակներ բաժանել: Կարծում է՝ կորոնավիրուսի դեմ միասնական է պետք պայքարել: