Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաղթել է Վաշինգտոն նահանգի փրայմերիզում: Այս նահանգը Դեմոկրատական կուսակցության նիստում առաջադրում է 89 պատվիրակ, որոնք պետք է քվեարկեն նախագահի իրենց կուսակցության թեկնածուի օգտին:
Մեկ շաբաթ առաջ Ջո Բայդենը սենատոր Բեռնի Սանդերսից առաջ էր անցել չորս նահանգում՝ Միսսուրիում, Միսիսիպիում, Միչիգանում և Այդահոյում:
Թեպետ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կոչ էր արվում խուսափել զանգվածային հավաքներից, այնուամենայնիվ, երկրում պատրաստվում են հերթական նախնական ընտրություններին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին: