Չիլիում զինված հանցավոր խումբը Սանտյագոյի օդանավակայանի պահեստից գողացել է 15 միլիոն դոլար: Յոթ հոգուց բաղկացած հանցախումբը ներխուժել է օդանավակայանի բեռնապահեստ, որտեղ պահվում էին թղթադրամները: Անվտանգության աշխատակիցները հրազենի սպառնալիքի տակ ստիպված են եղել ենթարկվել: Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել՝ կողոպտիչներին հայտնաբերելու համար: Ոստիկանները համոզված են, որ հանցախմբին տեղեկությունները հաղորդել են օդանավակայանի աշխատակիցները: Արտարժույթի ահռելի խմբաքանակը բերվել էր արտասահմանից ու պետք է փոխանցվեր Չիլիի բանկերին: