2015-2019 թվականներին ԱՄՆ-ը և Ռուսաստանը դարձել են զենքի հիմնական արտահանողները: Այդ մասին նշված է SIPRI-ի (Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ) զեկույցում:
Ռուսաստանի ռազմական արտահանման ցուցանիշը նշված ժամանակահատվածում կազմել է համաշխարհային ծավալի 21 տոկոսը: Ռուսական զենքի հիմնական գնորդներն են (55 տոկոս) Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան զենք է վաճառել 47 երկրի:
Միացյալ Նահանգների ռազմական արտահանման մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում աճել է 23 տոկոսով և կազմել համաշխարհային ծավալի 36 տոկոսը: Վաշինգտոնը զենք է մատակարարել 96 երկրի՝ հիմնականում Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա:
Ֆրանսիայի և Գերմանիայի ռազմական արտահանումը ևս աճել է՝ համապատասխանաբար 7,9 և 5,8 տոկոսով: