Վերջին տվյալներով՝ 90 երկրում հաստատվել է կորոնավիրուսի մոտ 100 հազար դեպք, վարակից մահացել է ավելի քան 3500 մարդ։
Կորոնավիրուսի պատճառով տուժել են ոչ միայն մարդիկ, այլև աշխարհի ֆոնդային շուկաները։ Forbes-ը, սակայն, արձանագրել է, որ Չինաստանում, որտեղ ծնվել է կորոնավիրուսը՝ խլելով մոտ 3000 մարդու կյանք, 81 հազարն էլ վարակակիր են, բաժնետոմսերը շարունակում են կայուն մնալ, որոշ ոլորտներում նաև թանկանում են։
Նախորդ շաբաթ չինական 10 միլիարդատերի եկամուտն աճել է գրեթե 14,5 միլիարդ դոլարով, ավելին` նրանց կեսից ավելին առողջապահության ոլորտի բիզնեսմեններ են։
Եվ այսպես, Չինաստանի դեղարտադրող Hansoh Pharma-ի ղեկավար Չժուն Հուեյցզուանի ունեցվածքը մարտի 6-ին գնահատվել է 16,6 միլիարդ դոլար ՝ 2,2 միլիարդ դոլարով կամ գրեթե 16 տոկոսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ:
Մոտ 1,9 մլրդ դոլարով ավելացել է կրկին առողջապահական Muyuan Foodstuff ընկերության ղեկավար Ցին Ինլինի և նրա ընտանիքի եկամուտը։
New Hope Group ընկերության ղեկավար Լյու Յունհաոյի եկամուտն ավելացել է 1,8 մլրդ դոլարով։ Ընկերությունը զբաղվում է կենդանիների համար կերի արտադրությամբ։