ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին փոխում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին: Այս պաշտոնում Միք Մըլվանիին կփոխարինի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսական Մարկ Միդոուզը:
Ի դեպ, Միք Մըլվանին կստանձնի Հյուսիսային Իռլանդիայում Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակի լիազորությունները: Միդոուզը Թրամփի հավատարիմ աջակիցներից է, և իմփիչմենթի դատավարության օրերին պաշտպանել է նախագահին: ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մըլվանիին, որին առաջիկայում կգործուղի Հյուսիսային Իռլանդիա: