Ասիական երկրներից ԱՄՆ վերադարձած դոլարի թղթադրամները կարանտինի մեջ կմնան 7-10 օր, նախքան երկրում կրկին շրջանառության մեջ մտնելը: Նման որոշում է կայացրել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը՝ որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ հիվանդության վերահսկողության կենտրոնից հայտնել են, որ վարակը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդ, սակայն հավանական է նաև վարակի տարածումն առարկաների միջոցով:
Այս կապակցությամբ, Միացյալ Նահանգների բնակիչներին հորդորում են վճարումներ կատարել փոխանցումներով՝ ժամանակավորապես հրաժարվելով առձեռն գործարքներից: