ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ կվերցնի, որպեսզի Հանրապետության բոլոր մարզերում ու քաղաքներում անձա՛մբ անցկացնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ»,- տեղեկացրել է Փաշինյանը: