Հայաստանը, Լատվիան և Ռուսաստանը ավելի լավ են պատրաստված համաճարակի դեմ պայքարին, քան հետխորհրդային բոլոր երկրները: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է Настоящее Время-ն՝ հղում անելով Global Health Security Index-ին, որում Հայաստանը 26-րդ հորիզոնականում է, Լատվիան՝ 29-րդ, իսկ Ռուսաստանը՝ 43-րդ:
Վարկանիշային նույն ինդեքսի համաձայն՝ համաճարակին ամենավատն են պատրաստվել Ղազախստանը՝ 143-րդ հորիզոնական, Թուրքմենստանը՝ 147-րդ և Ադրբեջանը, որ գտնվում է 151-րդ տեղում: