Մարտի 7-ին լրանում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: ԵՊՀ-ից հաստատել են, որ այս պահին առաջադրվել է 5 թեկնածու, որոնցից մեկը Արցախի պետական համալսարանի ռեկտոր Պավել Գևորգյանն է։ Ինքը՝ Գևորգյանը, նույնպես հաստատել է այս լուրը:
Հիշեցնենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 12-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի պայմանների վերաբերյալ և արձանագրել էր, որ բուն մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին: