Երկաթուղային վթար Ֆրանսիայում: Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով տուժել է 21 մարդ: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ տուժել է 10 մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Դեպքի պահին գնացքում եղել է 348 ուղևոր: Դեպքի վայր է մեկնել 92 հրշեջ, որոնք իրականացնում են փրկարարական աշխատանքներ: