• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:1305 Մար, 2020

ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը:
 
Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
 
Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է:
 
«Երևելի՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական իմաստով, որքան դրա բովանդակային խորությամբ: Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն Արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ: «90-ականներին այդպես էր, և այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918 թվականին, Արամ Մանուկյանն էր, և կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաև ուրիշներին: Մեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ: «Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ 1994 թվականին այդ փառահեղ և շրջադարձային հաղթանակը տանելուց հետո մենք, ցավոք, այսօրվա դրությամբ չենք կարող արձանագրել, որ նույնպիսի մասշտաբային հաղթանակներ ունեցել ենք այլ բնագավառներում՝ տնտեսության, կրթության, արտաքին քաղաքականության, մեր օրինականության, իրավունքների պաշտպանության ոլորտներում, մինչդեռ այդ փառահեղ հաղթանակն ամրացնելու, հավերժացնելու, ընդհանրապես որևէ կասկածից դուրս դնելու միակ ճանապարհը դա էր, որ մեր այդ մասշտաբային ռազմական հաղթանակին պետք է հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակը կրթության բնագավառում՝ սկսած նախակրթարաններից, շարունակած հանրակրթական դպրոցներով և բարձրագույն ուսումնական հաստատություններով:
 
Մենք նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պետք է արձանագրեինք տնտեսության ոլորտում, նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պիտի արձանագրեինք գիտության, արվեստի, բոլոր հնարավոր բնագավառներում: Եթե այդ հաղթանակները լինեին, այսօր մեր հանրության շրջանում որևէ պարագայում քննարկման առարկա չէր լինի՝ իսկ կկարողանա՞նք արդյոք մենք մեր շահերին համապատասխան ձևով լուծել Արցախի հարցը, իսկ կկարողանա՞նք արդյոք մենք դիմակայել անվտանգային այն մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանրապես չէինք քննարկի հարցը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես, յուրաքանչյուր հայի համար, որտեղ է ավելի նախընտրելի ապրել՝ Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում:
 
«Մենք ընդհանրապես այդպիսի հարցեր չէինք քննարկի: Ես սա չեմ ասում, որպեսզի հուսահատվենք կորսված հնարավորությունների և ժամանակների պատճառով, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելով, որ ռազմական հաջողություններն անխուսափելիորեն կկորսվեն, եթե այդ հաջողություններն այսօր, հենց հիմա չամրապնդենք տնտեսական հաղթանակներով, կրթության, Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում նույնպիսի մասշտաբային հաղթանակներով, ժողովրդավարության, օրենքի առաջ մարդկանց հավասարության ոլորտներում:
 
Այս օրակարգի մասին մենք խոսել ենք նաև Երկրապահ կամավորականների միության վերջին՝ 12-րդ համագումարում, և կարծում եմ՝ մեզ համար պայմանավորվածություն է, որ սա է այն հիմնական պլատֆորմը, որի շուրջ պետք է աշխատենք և կյանքի կոչենք»,- նշել է վարչապետը:
 
Վարչապետի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաև Երկրապահ կամավորականների միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս, որովհետև ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի և անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ որևէ քաղաքական իշխանության կողմից, որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, և այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:
 
«Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Երկրապահ կամավորականների միության դերն ու դերակատարումն ընթացիկ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այդ դերը պետք է լինի մեր ժողովրդի և զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը և զարգացումը: Ընդհանրապես, վերջերս մի խոսակցության ժամանակ մի բարձրաստիճան զինվորական այսպիսի մի միտք արտահայտեց, որը շատ տպավորվել է, և ուզում եմ այդ միտքը կիսել ձեզ հետ: Նա ասում է, որ կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթում, կանոնավոր բանակն իր վրա վերցնում է առաջին հարվածը և դիմակայում է առաջին հարվածից: Որևէ պատերազմի հետագա գործողությունները, ընթացքը կախված է նրանից, թե ինչպես է դրսևորում իրեն թիկունքը, ռեզերվը: Կարծում եմ, որ Երկրապահ կամավորականների միությունը որպես կառույց պետք է դառնա մեր զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը, և ընդ որում, օպերատիվ ռեզերվ ասելով՝ ես կրկին նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական արտահայտությունը, այլ ավելի շատ նկատի ունեմ բովանդակային, հոգևոր արտահայտությունը, որովհետև Երկրապահ կամավորականների միությունն այն կազմակերպությունն է, որն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին: Երկրապահ կամավորականների միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը և ռեզերվը ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակին, զինված ուժերին: Ահա սա պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա մի անելիք է, որը կապված է ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ իշխանության օրակարգի հետ, այլ որը կապված է պետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես, հայ ժողովրդի անվտանգային և զարգացման օրակարգի հետ:
 
«Այդ հաղթանակի ոգին, և ընդհանրապես, հաղթանակը, ինչպե՞ս պետք է մեր ամենօրյա կյանքում կիրառվի և օգտագործվի: Ես արդեն ասացի, որ հաղթանակը չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի, իշխանության կողմից: Չնայած եկեք արձանագրենք, դա էլ պետք չէ հերքել, այո՛, մենք ունեցել ենք մարդիկ, կոնկրետ անհատներ, ջոկատներ, կազմակերպություններ, որոնց ներդրումը հաղթանակի գործում շատ մեծ է, և այդ ներդրումը նույնպես չպետք է ուրանալ, դա պետք է գնահատել: Մինչև հիմա բավականին գնահատվել է, բայց պետք է նաև, եթե կան չգնահատված հատվածներ, այդ գնահատականը նույնպես պետք է տալ: Բայց ուրիշ բան է ճանաչել այդ մարդկանց, խմբերի, կազմակերպությունների դերակատարումը հաղթանակում, հաղթանակի գործում և ուրիշ բան է խոսել հաղթանակի սեփականատիրոջ մասին, որովհետև հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել ընդհուպ կազմակերպությունների կողմից, ընդհուպ անհատների կողմից, ընդհուպ խմբերի կողմից, ընդհուպ ջոկատների կողմից, ընդհուպ, կներեք ասեմ՝ ազատամարտիկների կողմից, որովհետև հաղթանակի արժեքը հենց դրա մեջ է, ազատամարտիկի մեծությունը հենց դրա մեջ է, որ ինքը հաղթանակն իր անձի, ընտանիքի, ընկերական շրջապատի համար չի տարել:
 
Այդ  հաղթանակն ինքը տարել է իր ժողովրդի համար, իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ սա է ազատամարտիկ հասկացության, կոչման մեծությունը:
 
Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:
 
«Մյուս կողմից՝ հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:
 
Երկրապահ կամավորականների միությունը, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում:
 
Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակների գործունեության առանցքային իմաստը պետք է լինի, որ այդ հաղթանակի սեփականատեր դարձնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր չեն էլ տեսել այդ պատերազմը, ծնվել են այդ պատերազմից հետո: Այսօր այդ մարդիկ՝ 2000 թվականին ծնված, 98 թվականին ծնված, 96 և հետագա, 2015 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը պետք է զգա այն, ինչ դուք զգացել եք ռազմի դաշտում՝ հաղթանակները կերտելով: Եվ սա է, իմ համոզմամբ, Երկրապահ կամավորականների միության նոր առաքելությունը նոր ժամանակներում և որպես մի առաքելություն, որն ունի ոչ թե մի քանի տարվա, մի քանի օրվա, այլ տասնամյակների, հարյուրամյակների և նույնիսկ հազարամյակների նշանակություն: Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, որ հաղթանակի ոգին ոչ միայն պահելը, պահպանելը, այլև այդ հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի սեփականությունը դարձնելը, այդ ոգին նրան ներարկելը և ներշնչելը պետք է դառնան Երկրապահ կամավորականների միության և կառավարության և Երկրապահ կամավորականների միության համագործակցության հիմնական անելիքը: Եվ ես ուրախ եմ, որ մենք փոխադարձաբար պատրաստ ենք հստակ, անմնացորդ նվիրվել այդ անելիքին և արդյունավետ կերպով իրացնել այդ անելիքը:
 
Եվ ուրեմն՝
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, 
կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը,
կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտումների քանակ47
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ես պետք է քաղաքացուն տամ երաշխիք, որ իր բենզաբաք լցված 5 լիտրը իրոք 5 լիտր է. Փաշինյան 12:3005 Մար, 2020 Ես պետք է քաղաքացուն տամ երաշխիք, որ իր բենզաբաք լցված 5 լիտրը իրոք 5 լիտր է. Փաշինյան Հասարակություն
  • Աստիճանաբար մի՛ փոխեք, միանգամի՛ց փոխեք. Փաշինյան 11:5905 Մար, 2020 Աստիճանաբար մի՛ փոխեք, միանգամի՛ց փոխեք. Փաշինյան Քաղաքականություն
  • Վազգեն Սարգսյան. ազգային, պետական գործիչը, որ ասպարեզ իջավ ճիշտ ժամանակին 11:3705 Մար, 2020 Վազգեն Սարգսյան. ազգային, պետական գործիչը, որ ասպարեզ իջավ ճիշտ ժամանակին Բանակ
Հիմա եթերում
Լրահոս
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015