Մեծ Բրիտանիայում 57-ամյա բրիտանացի գործարարին փորձել են թալանել, սակայն գողը մնացել է ձեռնունայն: Բրիտանացի Մարկ Էվարթը հրաժարվել է կատարել գողի պահանջն ու նրան տալ իր սիրելի Rolex ժամացույցը: Վերջին պահին նա ձեռքից հանել է 10 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ ժամացույցն ու նետել մետրոյի կայարանի տանիքի վրա: