Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Քաղաքացիական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Պատգամավոր Արմեն Եղիազարյանի խոսքով՝ օրենքի նախագծով առաջարկվում է ծննդյան վկայականներում ավելացնել «սեռը» դաշտ:
«Օրենքի ընդունման արդյունքում կամրագրենք երեխաների սեռը՝ արական կամ իգական: Սրանով մենք լուծում ենք մի քանի հարց: Թարգմանությունների դեպքում մեր քաղաքացիները չեն ունենա խնդիրներ արտերկրում՝ տարբեր փաստաթղթային գործարքներում: Նաև անձնագրային բաժինները երեխայի սեռը պարզելու համար հարցումներ չեն ուղարկի ծննդատներ»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: