ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետից հետաքրքրվեց, թե այս երկու տարվա ընթացքում եղե՞լ են, արդյոք, կոռուպցիոն բացահայտումներ, ի՞նչ կոնկրետ հակակոռուպցիոն գործողություններ են արվում այս պահին և այլն: Վարչապետը պատասխանեց, թե նպատակահարմար չի գտնում ԱԺ ամբիոնից կոնկրետ անուններ հնչեցնել կամ ասել, թե ինչ օպերատիվ գործողություններ են իրականացվում:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հիշեցրեց, որ մարտի 19-ին կլրանա ուժային պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատար ունենալու վերջնաժամկետը և հետաքրքրվեց, թե վարչապետն, արդյո՞ք, կոնկրետ որոշում ունի: Փաշինյանը հաստատեց, որ այդ մասով նույնպես որոշումն ընդունված է, և ժամկետը լրանալուն պես, անուններ կտրվեն:
Հարցերի պակաս չեղավ նաև արտաքին քաղաքականության հետ կապված: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում մի անգամ ևս հաստատեց, որ Թուրքիան չի՛ կարող Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում որևէ դերակատարում ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում: