Տեսանյութի պատրաստման համար հիմք են դարձել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած՝ շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։