Փետրվարի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացու: Քաղաքացիները հիմնականում դիմում էին աշխատանքի ընդունվելու, տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով՝ տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:
Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել դիմումատուների հայտերը և հնարավորության դեպքում բավարարել քաղաքացիների խնդրանքը: