Իրանում կորոնավիրուսով վարակված մոտ հինգ տասնյակ մարդ կա: Նրանց թվում՝ պետական պաշտոնյաներ: Մեկ պատգամավոր մահացել է: Խորհրդարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, իսկ Ադրբեջանը երկու շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը դարձել է 3,000 մարդու մահվան պատճառ:
Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներում երթեր են կազմակերպվել՝ ի հիշատակ Մոսկվայի կենտրոնում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի:
ԱՄՆ-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում պատմական համաձայնագիր է ստորագրել աֆղանական «Թալիբան» շարժման հետ:
Այսօրվանից հասարակական տրանսպորտը Լյուքսեմբուրգում անվճար կլինի: Իշխանությունը հույս ունի, որ անվճար տրանսպորտը շատերիին կստիպի հրաժարվել սեփական մեքենայից:
Վենետիկի Սբ. Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանությունում հայտնաբերվել է աշխարհի հնագույն սրերից մեկը. բացառիկ այս սուրը 5,000 տարեկան է: