Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը համատեղ իրականացնում են «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա ծրագիր:
Հայաստանում ճապոնական կողմը մի քանի սեմինար է անցկացրել՝ ուսանողների և լրագրողների հետ: Ճապոնական աջակցությամբ ԱԻՆ-ում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն, որի հիմնական նպատակն է բարձրացնել երկրի դիմակայունությունը աղետների նկատմամբ: