«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարել են կերակրափողի ախալազիայով միանգամից 6 հիվանդի վիրահատություն: Հազվագյուտ հանդիպող, բայց բավականին ծանր ու կյանքի որակը վատացնող այս հիվանդության դեմ Հայաստանի ոչ բոլոր բուժկենտրոններում են կարողանում պայքարել: «Էրեբունի» ԲԿ-ում այս ախտորոշմամբ հիվանդներին սկսել են վիրահատել 3 տարի առաջ: Պարբերաբար Սանկտ Պետերբուրգից ժամանում է նեղ մասնագետ, որի օգնությամբ ու մասնակցությամբ էլ վիրահատությունները կատարվում են: