614 հազար բնակչություն ունեցող Լյուքսեմբուրգի հասարակական տրանսպորտն այսուհետև անվճար կլինի: Եվրոպայի ամենափոքր երկրի բնակիչներն ու հյուրերն ավտոբուսներով, տրամվայներով ու գնացքներով կարող են ճանապարհորդել առանց տոմսի:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ քայլը միտված է ճանապարհները մեքենաներից բեռնաթափելուն: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ գնում է Լյուքսեմբուրգ աշխատանքի:
Նախաձեռնությունը կարժենա տարեկան 41 միլիոն եվրո, որը կստացվի հարկային վճարներից: