«Այս պահին Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 38 դեպք, մահերի թիվը հասել է 17-ի»,- հաղորդել է BFM TV-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանային:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի առավոտյան հաղորդվում էր վարակի 18 դեպքի մասին: Նշենք նաև, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նախօրեին հիվանդ էր մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: Հաղորդվում էր, որ Մակրոնն այդկերպ փորձել է «հուսադրող ուղերձ» հղել համերկրացիներին: