Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին՝ ժ. 12:30-ի մոտակայքում, կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ կրակ էր բացել փետրվարի 23-24-ին, որի հետևանքով, ինչպես այդ օրը Ֆեյսբուքի էջում գրել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, թեթև վիրավորում էր ստացել հայ զինծառայող: Հաղորդվել էր նաև, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել էր:
Ի դեպ, այդ օրը նաև Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էր 1lurer.am-ին հայտնել, որ գյուղի մոտ գտնվող մարտական հենակետերի ուղղությամբ էլ են կրակոցներ եղել, որոնք շարունակվել են նաև փետրվարի 24-ի առավոտյան: