ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Թվիթերի միկրոբլոգում:
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին Ադրբեջանն արձագանքեց հայերի նկատմամբ զանգվածային բռնություններով ու ջարդերով: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակին՝ նման հանցագործությունները կանխելու հաստատակամությամբ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: