Սպիտակ տան նախկին բժիշկ Ռոնի Ջեքսոնի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի կենցաղը փոխելը գրեթե անհնար էր: Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների առաջնորդը ցանկացել է փոխել դիետան և ընտելանալ կանոնավոր վարժությունների, բայց այդ ամենն ավարտվել է ձախողմամբ:
Ընդամենը հնարավոր է եղել նախագահական մենյուի մեջ ծաղկակաղամբ և կարտոֆիլի պյուրե ավելացնել, սահմանափակվել է պաղպաղակը: USAToday-ին Թրամփի նախկին բժիշկն ասել է, որ ԱՄՆ նախագահը սիրում է ֆասթֆուդ՝ արագ սնունդ, գոլֆ է խաղում, բայց չի հաճախում մարզասրահ: