1996 թվականին գրադարանները հանձնվեցին համայնքներին: Շատ տեղերում դրանք փակվեցին, բայց, օրինակ, Լոռվա մարզի Օձունում դրանք պահպանվեցին:
2016-ին Օձունի, Ծաթերի, Մղարթի և Արևածագի գրադարանները միավորվեցին ու մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրին: Շահեցին գույք, գրքեր, համակարգիչներ, բայց դրանից հետո էլ գրադարանների համալրումը հեշտ չի ստացվում: Գրադանավարները նշում են, որ լավ կլիներ, եթե մեր երկրում հրատարակված բոլոր գրքերից գրադարանները գոնե մեկ օրինակ ունենային:
Մանրամասները՝ տեսանյութում: