Կառավարությունը հաստատել է ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու դաշինքներին պետական բյուջեից աջակցություն հատկացնելու մասին նախագիծը:
Հինգ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կառավարությունը կտրամադրի մոտ 103 մլն դրամ:
Գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝
«Իմ քայլը» դաշինք՝ 78 միլիոն դրամ.
«Բարգավաճ Հայաստան»՝ 9,1 միլիոն դրամ.
«Լուսավոր Հայաստան»՝ 7 միլիոն դրամ.
ՀՀԿ՝ 5,2 միլիոն դրամ.
ՀՅԴ՝ 4,3 միլիոն դրամ: